News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Bonhams աճուրդի տունը վաճառքի կհանի մրցարշավային Jaguar C-Type-ը, որով բրիտանացի հայտնի մրցարշավորդ Սթիռլինգ Մոսսը մրցել է «Լը Մանի 24 ժամը» շուրջօրյա մարաթոնի ժամանակ: Ենթադրվում է, որ այն առնվազն 7.5 մլն դոլար կարժենա:

1952 թվականին արտադրված մեքենան առաջին անգամ վարել է Փիթեր Ուոքերը: Նույն տարում այն հատուկ աէրոդինամիկ թափք է ստացել՝ Լը Մանին մասնակցելու համար, որտեղ մեքենան վարում էին Մոսսն ու Ուոքերը: Այդ ժամանակ բրիտանացիներին չի հաջողվում հասնել վերջնագծին՝ շարժիչում գոյություն ունեցող անսարքության պատճառով:

Ըստ Motor-ի, Jaguar C-Type-ի այժմյան սեփականատերն այն ձեռք է բերել 1963 թվականին: Իսկ աճուրդը կայանալու է 2016 թվականի մայիսի 13-ին, Մոնտե Կառլոյում, պատմական Գրան Պրիի նախաշեմին: Ընդհանուր առմամբ, աճուրդում կներկայացվի 40 եզակի ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ