News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ԱԷԿ-ներում անվտանգության բարձր մակարդակ է սահմանվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Point-ին: Անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին Electricite de France էներգետիկ կոնցեռնի եկավար Ժան-Բեռնար Լեւին հայտնել է France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Ֆրանսիայի 19 ատոմային էլեկտրակայանները «բարձր պատրաստության վիճակում են» հունվարից, Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակումից հետո:

«Մենք մշտապես կապ ենք պահպանում ոստիկանության եւ ժանդարմերիայի հետ: Պարբերաբար ստուգում ենք ԱԷԿ մուտքի հնարավորություն ունեցող բոլոր աշխատակիցներին»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ հունվարին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման հետեւանքով 12 մարդ զոհվեց:

Իսկ նոյեմբերի 13-ին Փարիզում իրագործված ահաբեկչություններին զոհ գնաց 130 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ