News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի Խանջյան փողոցում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ դիմաց ՖԱՖ շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ բախում:  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները փորձում էին Your time has come գրությամբ պաստառը փակցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի ճաղավանդակներին, սակայն ոստիկանները փորձեցին թույլ չտալ, ինչից հետո ակտիվիստները ճեղքեցին ճաղավադակների առջեւ կանգնած ոստիկանանական պատը, պաստառը փակցրին ճաղավանդակին: Որից հետո ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ սկսվեցին, ոստիկանները պաստառը պոկեցին ճաղավանդակներից: (ֆոտոռեպորտաժ)

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ակտիվիստներին ասաց, որ նախապես պետք է լիազոր մարմիններին ներկայացնեին, թե ինչ միջոցներ են կիրառելու, ինչ գրությամբ պաստառ են փակցնելու եւ որտեղ:

Այս պահն այաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ դիմաց ատիվիստները վանկարկոմ են «ամոթ, ամոթ», մեծ թվով ոստիկաններ հսկում են իրավիճակը: 

Հիշեցնենք, որ ՖԱՖ-ի նախորդ երթի ժամանակ՝ նոյեմբերի 16-ին, ճայթուքների պատճառով էր  ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ բախումներ սկսվել:

Երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում են քայլեր ձեռնարկել հավաքականում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակից դուրս գալու համար: Նրանք պահանջում են  հավաքականի փորձառու գլխավոր մարզիչ եւ լավ  մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հրավիրել հավաքական, նաեւ էժանացնել հավաքականի հանդիպումների տոմսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ