News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությունը կդառնա ժողովրդակենտրոն, որի գլխավոր շահը ՀՀ քաղաքացու իրավունքի իրացման պատասխանատվությունը պետության կողմից կրելն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Լոռու մարզի Թեղուտ համայնքում հավաքվածների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը:

ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները պետք չէ դիտարկել՝ որպես իշխանություն-ընդդիմություն պայքար:

«Եթե բոլորս դեմ քվեարկենք դեկտեմբերի 6-ին, մյուս օրն իշխանություններն ավելի լա՞վը կլինեն, ինչո՞վ է տուժում գործող իշխանությունները, եթե մենք դեմ ենք քվեարկում: Պետք է գիտակցել այն համակարգային փոփոխությունները, որոնք մենք ենք առաջարկում այս նախագծով»,- ասել է նա:

Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ համակարգային ճգնաժամ է այսօր Հայաստանում, եւ Սահմանադրական փոփոխությունները հենց դրա հետ են կապված:

«Դրական արձագանքներ են լինելու փոփոխություններից հետո: Խնդրում եմ ընտրություն կատարել սառնասրտորեն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Վարդան Խաչատրյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ