News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ  ԵԽԽՎ-ում ընդունած հերթական հակահայկական զեկույցի հարցում բոլորն են թերացել։ Այս մասին նա  հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում։

Նշենք, որ նախօրեին ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովն ընդունեց Արցախում Սարսանգի ջրամբարի մասին հակահայկական զեկույցը, որը նախաձեռնել է  Բոսնիա եւ Հերցոգովինայից պատգամավոր Միլիցա Մարկովիչը։ Ի դեպ վերջինս այդ զեկույցը ներկայացրել է առանց ԼՂՀ այցելելու։

«Եթե մի հիմնական զեկուցող, որը որ  առանց տվյալ տարածքի ուսումնասիրության  զեկույցով հանդես է գալիս ու անտեղյակ է՝  ինչի մասին է խոսում, բնականաբար, դրա ճակատագիրն արդեն նախօրոք որոշված էր»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին, թե  պատվիրակությունն արդյոք չի թերացել զեկույցների կանխելու գործում եւ չպե՞տք է վերանայի իր գործելաոճը, Բաղդասարյանը պատասխանել է․«Մենք վերանայել ենք մեր աշխատանքները, թերացումը պատվիրակությանը չէ, բոլորս ենք թերացել, եւ մենք պետք է մտածենք, որ  եւ արտաքին գործերի նախարարության, եւ պատգամավորների,  եւ պատվիրակության,  եւ այն բոլոր մնացած պատվիրակությունների, որոնք ներկայացված են  Եվրամիությոնում, գործողումների են գնու, բոլորի համընդհանուր աշխատանքն է»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկին հիշեցրել է, որ սա Ադրբեջանի խավիարային դիվանագիտության արդյունքն է։ Անդրադառնալով այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի այն մեկնաբանությանը, թե հայաստանյան պատվիրակության ծախսերի փոխարեն խավիար ուղարկեն ԵԽԽՎ, Բաղդասարյանն ասել է․«Երբ որ Նիկոլ Փաշինյանը խավիարի արտադրամաս դնի, դրա մասին կմտածենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ