News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բանկի կառավարչի կողմից քաղաքացուց 35.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գործով մեղադրյալ 43-ամյա Ա.Մարգարյանը 2010-2013թթ. հանդիսացել է  հայաստանյան բանկերից մեկի «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարիչը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ 2011 թվականի գարնանն իր ծանոթներից մեկի՝ գործով տուժող Վ.Պետրոսյանի հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Ա.Մարգարյանը տեղեկացրել է բանկին պատկանող, Արշակունյաց պողոտայում գտնվող տարածքներից մեկի վաճառքի մասին՝ նշելով, որ  կարող է օգնել Վ.Պետրոսյանին` այն ձեռնտու պայմաններով՝ 110.000 ԱՄՆ դոլարով,  ձեռք բերելու հարցում։ Տարածքին ծանոթանալուց հետո վերջինս առաջարկի նկատմամբ դրսեւորել է հետաքրքրություն։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ա.Մարգարյանը 2011 թվականի մարտի 29-ին գործով տուժողից որպես կանխավճար ստացել է 35.000 ԱՄՆ դոլար, որի մասին նույն օրը գրել է ստացական։ Սակայն գործարքը տեղի չի ունեցել, գումարը եւս չի վերադարձվել։ Տուժողն իր խաբված լինելու մասին համոզվել է 2013 թվականին, երբ Ա.Մարգարյանն ազատվել է աշխատանքից։

Քննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա.Մարգարյանը բանկի կողմից լիազորված չի եղել նշված տարածքի նկատմամբ գործողություն իրականացնելու, այն ձեռք բերելու նպատակով բանկի դրամարկղ որեւէ վճարում նրա կողմից չի կատարվել։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 43-ամյա Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ