News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիա չայցելելու մասին քաղաքացիներին ուղղված կոչի ֆոնին Ռոստուրիզմն արդեն նոյեմբերի 24-ից տուրօպերատորներին խորհուրդ կտա դեպի այդ երկիր տուրփաթեթներ չվաճառել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է գերատեսչության ղեկավար Օլեգ Սաֆանովը:

«ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը Ռոստուրիզմը կարձագանք անհապաղ: Արդեն այսօր մենք համառորեն խորհուրդ կտանք դադարեցնել դեպի Թուրքիա տուրփաթեթների վաճառքը ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ երկրի միջոցով»,- ասել է Սաֆոնովը:

Նա նաեւ հավելել է, որ ներկայում Ռոստուրիզմը տուրօպերատորների շրջանում հարցում է անցկացնում, թե այս պահին որքան զբոսաշրջիկ է հանգստանում Թուրքիայում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել է ռուսական Սու-24 ինքնաթիռը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից եւ ընկել Սիրիայի տարածքում, Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչության աճող սպառնալիքն ավելի պակաս չէ, քան Եգիպտոսից, այդ պատճառով ռուսաստանցիներին խորհուրդ չի տրվում առաջիկայում Թուրքիա այցելել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ