News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձոր համայնքի 2016թ.-ի բյուջեի հանրային քննարկմանը այսօր` նոյեմբերի 24–ին, ավագանու անդամ Վահագն Դավիթավյանն ու Գայանե Քալանթարյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին առաջարկեցին  քաղաքի հասարակական կազմակերպություններին գումար հատկացնել հարցն ավագանու նիստին քննարկելուց ու որոշում կայացնելուց հետո միայն:

Գայանե Քալանթարյանը նշեց, որ նման առաջարկ արել է դեռ մեկ տարի առաջ՝ 2015թ. բյուջեի հանրային քննարկման ժամանակ և քանի որ ոչինչ չի փոխվել, ստիպված է առաջարկը կրկնել նաև այսօր:

«Մենք երբևիցե չենք իմանում, թե որ հկ-ին ինչքան է տրվում, միայն հաշվետվությունների ժամանակ ենք իմանում: Ընդհանրապես, կարելի է  այդ տողը հանել, հկ-ն դիմի քաղաքապետարան կամ ավագանուն, ավագանու նիստի ժամանակ հատկացվի համապատասխան գումարը»,- նշեց Վահագն Դավիթավյանը:

«Եթե չեմ սխալվում, հկ-ներից մեկին հենց ավագանին գումար տվեց, իսկ ի՞նչ եղավ էդ գումարը… Մենք դրա հաշվետվությունն էլ չտեսանք»,- նկատեց քաղաքապետը, ինչին ի պատասխան Վահագն Դավիթավյանը հիշեցրեց, որ այդ հատկացումն արվել է ավագանու անդամի գործունեության հետ կապված ծախսեր կետով:

 Քննարկմանը ներկա «Լոռեցիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանը ևս կողմ էր այս առաջարկին. «Թող  ծրագիրը հաստատի ավագանին, նոր հկ-ն աջակցություն ստանա»:

Այս անգամ հակադարձեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը.

«Տարիներ առաջ ձեր կազմակերպսւթյանն էլ բյուջով գումար հատկացվեց, ձեր հաշվետվությո՞ւնն ուր է»:

«Եթե պահանջեիք, կներկայացնեինք»,- արձագանքեց հկ նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ