News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռադիոտվյալների հիման վրա պնդել է, որ թուրքական ինքնաթիռների օդաչուները հարձակումից առաջ ռուսական Սու-24-ի անձնակազմին նախազգուշացրել են Թուրքիայի օդային տարածք ներխուժելու մասին:

«Այո՛, ես կարող եմ դա հաստատել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ԱՄՆ-ի տվյալները հաստատում են Թուրքիայի հայտարարությունները:

«Միջադեպը տեղի է ունեցել սահմանին, միայն սա կարող եմ ասել: Մենք առայժմ փորձում ենք հավաքել եւ վերլուծել բոլոր տվյալները»,- ասել է Ուորենը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ հայտարարել է, որ ռուսական Սու-24 օդանավի խոցման միջադեպին մասնակցել է Ռուսաստանի եւ Թուրքիայի 2-ական ռազմական ինքնաթիռ: «Թուրքական կառավարությունը հաղորդեց, որ երկու F-16 կործանիչներ սահմանային թռիչք են իրականացրել եւ հանդիպել ռուսական երկու Սու-24-երի, եւ ռուսական ինքնաթիռներից մեկը խոցվել է»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել է ռուսական Սու-24 ինքնաթիռը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից եւ ընկել Սիրիայի տարածքում, Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ: Նա նաեւ միջադեպը «մեջքին հարված է» կոչել ահաբեկիչներին սատարողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ