News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության պաշտպանական հարցերի գծով կցորդը շտապ կանչվել է ՌԴ պաշտպանութան նախարարություն: RT-ի հաղորդմամբ, նրան Թուրքիայի ՌՕՈՒ-ի գործողությունների վերաբերյալ հետեւյալ բովանդակությամբ պաշտոնական բողոք է ներկայացվել.

«Այսօր ժամը 9:30-ին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ռազմական առաջադրանք կատարող ռուսական ինքաթիռը խոցվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից:

Ռուսական ինքնաթիռը չի հատել թուրքական սահմանը եւ գործել է բացառապես Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: Ռուսական ավիացիայի ռազմական գործողություններն ուղղված են եղել ապօրինի ահաբեկչական կազմավորումների դեմ, որի կազմում մեծ թվով զինյալներ կան Ռուսաստանի Հյուսիսային Կովկասից:

ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետների՝ արտակարգ կապի գծով թուրքական կողմի հետ փոխգործակցելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Թուրքական ՌՕՈՒ-ի գործողությունները դիտարկվում են որպես անբարյացկամության ակտ:

Ներկայում ՌԴ ՊՆ-ն այդպիսի միջադեպերին արձագանքելու համալիր միջոցառումներ է մշակում:

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ