News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՊՆ-ն որեւէ հայտարարություն չի արել Սիրիայում ուղղաթիռի ենթադրյալ կործանման մասին, որը որոնում էր ավելի վաղ խոցված Սու-24-ի օդաչուներին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինձ հայտնի չէ այդ առիթով Պաշտպանության նախարարության արած հայտարարությունների մասին: Մենք նույնպես ուղղորդվում ենք ՌԴ ՊՆ հայտարարություններով եւ բոլորին կոչ ենք անում նույնն անել»,- մեկնաբանելով ուղղաթիռի մասին տարածված տեղեկությունը՝ հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ արեւմտյան որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով սիրիական ընդդիմադիր աղբյուրներին, հաղորդել էին Լաթաքիայում ռուսական ուղղաթիռի կործանման մասին: Այլ աղբյուրներ չեն հաստատել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24-ը Սիրիայի օդում խոցվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ