News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սու-24-ը խոցելուց առաջ թուրքական կողմը չի փորձել կապ հաստատել ռուսական ինքնաթիռի անձնակազմի հետ, իսկ Թուրքիայի ՌՕՈՒ-ի գրոհային կործանիչը խախտել է Սիրիայի օդային տարածքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկիի խոսքով, «օբյեկտիվ վերահսկողության հստակ տվյալների համաձայն, մեր ինքնաթիռը չի հատել Թուրքիայի հետ սահմանը»: «Նույնն են հաստատում նաեւ սիրիական ՀՕՊ տվյալները»,- ասել է գեներալ-լեյտենանտը:

Նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել է ռուսական Սու-24 ինքնաթիռը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից եւ ընկել Սիրիայի տարածքում, Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ:

Թուրքական կողմը պնդում է, որ Թուրքիայի ՌՕՈՒ-ն ռուսական օդաչուներին բազմիցս նախազգուշացրել են երկրի օդային սահմանները խախտելու մասին: Պենտագոնը նույնպես հաստատել է այս տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ