News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում գիտնականները հնագույն ոսկե զարդ են գտել: Դրանք հայտնաբերել են Վառնայի շրջանի Պրովադիա բնակավայրի մերձակայքում:

Ըստ «Պրեսսա Ուկրաինա»-ի, գիտնականները նշել են, որ հնագույն բնակավայրի բնակիչներն առաջիններից մեկն են զբաղվել ոսկուց իրերի պատրաստմամբ եւ մշակմամբ: Հնագետների խոսքով, գտածոն այս տարածաշրջանում է եղել մ.թ.ա. 4.100 թվականից:

Գերեզմաններից մեկում հայտնաբերված կախազարդը 2 գրամ է կշռում: Այդպիսի զարդ կարող էին կրել միայն սոցիալական բարձր դիրք ունեցողները:

Գիտնականները նաեւ ենթադրում են, որ այդպիսի զարդ օգտագործել են միայն հուղարկավորության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ