Անհայտ անձինք Ֆրանսիայի հյուսիսում՝ Բելգիայի սահմանից ոչ հեռու գտնվող Ռուբե քաղաքում մարդկանց են պատանդառել: Կան վիրավոր:
Figaro-ի հաղորդմամբ, ոստիկանությունը նրանց ազատագրման գործողություն է սկսել: Պատանդ են վերցրել բանկի տնօրեն եւ նրա ազգականներին, այդ թվում՝ երեխաների:
RTL ռադիոկայանի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է հանցագործներին՝ ստուգման նպատակով:
Ականատեսներն ինքնաձիգներից արձակված կրակոցների ձայներ են լսել: Հնարավոր է՝ մարդկանց պատանդառել են գողությունից հետո: