News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած սպանությունը, նախնական տեղեկություններով, կատարվել է որսորդական հրացանով։ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Դեպքի վայրում գտնվողների խոսքերով` կրակողը իջել է տաքսի մեքենայից, իսկ կրակոցներին նախորդել է վիճաբանությունը: Սրանք նախնական տեղեկություններ են, պաշտոնապես կատարվածի մասին դեռեւս տեղեկություն չեն հայտնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:

NEWS.am-ին ականատեսները պատմել էին, որ մի երիտասարդն իջել է մեքենայից, հենց այդ պահին հնչել է կրակոց, որի հետեւանքով նույն վայրում գտնվող անձը մահացել է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանվածը «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանն է: Այս տեղեկությունը հաստատել էին բանկից:

Թե որն է եղել սպանության պատճառը, դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ