ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համաձայնել են Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի փակման կարեւորության հարցում՝ ծայրահեղականների հոսքը դեպի Եվրոպա սահմանափակելու նպատակով: Այս մասին հայտարարվել է Վաշինգտոնում երկու երկրների նախագահներ Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի համատեղ ասուլիսի ժամանակ:
Ըստ The Guardian-ի, Վաշինգտոնն ու Փարիզը համաձայնել են նաեւ ակտիվացնել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածները: Սակայն Ֆրանսուա Օլանդը նշել է, որ Ֆրանսիան ցամաքային զորքեր չի տեղակայելու: