News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ անցյալի վրա հիմնված հարաբերություններ ունենք, եւ տեղի ունեցածի պատճառով էներգետիկ ոլորտում բացասական զարգացումներ չեմ տեսնում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Բերաթ Ալբայրաքը։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փեսա Բերաթ Ալբայրաքը, անդրադառնալով թուրքական ուժերի կողմից ահաբեկիչներին հարվածող ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո ռուս-թուրքական էներգետիկ նախագծերից, ասել է, թե տեղի ունեցածը նոր է եւ ամեն ինչ պետք է մանրամասն ճշտել, նոր խոսել։ «Ռուսաստանի հետ երկար տարիների վրա հիմնված բարեկամություն, առեւտուր ու մշակույթային կապեր ունեցող երկիր ենք։ Ոչ միայն էներգետիկայի, այլ բազմաթիվ ոլորտներում կարեւոր հարաբերություններ ունեցող երկիր ենք։ Տեղի ունեցածի համատեքստում ես էներգետիկ ոլորտում բացասական զարգացումներ չեմ տեսնում»,-ասել է Բերաթ Ալբայրաքը։

Նշենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը խոցել են Սիրիայում թուրքական կողմի աջակցությունը վայելող ահաբեկիչներին հարվածող ռուսական «Սու-24» ռմբակոծիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ