Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի երկրորդ օդաչուին տարհանել են սիրիացի զինվորականները, հաղորդում է Al Mayadeen-ը:
Նշվում է, որ օդաչուի հետ կապը վերականգնվել է որոնումներից հետո, որը տեւել է 6 ժամ: Սիրիայի հատուկ ջոկատը երկու ժամ դուրս է բերել օդաչուին գրոհայինների թիկունքից: Այս պահին նա գտնվում է Հմեյմիմի ռուսական ավիաբազայում:
Պաշտոնապես այդ տեղեկատվության հաստատում չի ստացվել, հաղորդում է Gazeta-ն: