News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դուգլաս Նորթը նոյեմբերի 23-ին 96 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է։ Սենթ Լուիսի Վաշինգթոնի անվան համալսարանում, որտեղ նա դասավանդում էր, հայտնել են, որ նա մահացել է Միչիգանի նահանգի Բենզոնիա գյուղում՝ իր ամառային տնակում։

Դուգլաս Նորթը հայտնի է ինստիտուցիոնալ տնտեսագիտության ոլորտում իր աշխատանքներով։ Մասնավորապես նա ուսումնասիրել է պատմական կտրվածքով տարբեր ինստիտուտների կարեւորությունը, ինչպես նաեւ արդյունաբերական հեղափոխության ենթատեքստում Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ-ի տնտեսական զարգացումը, փոխանցում է Lenta-ն։

Նորթը մեկ այլ ամերիկացի տնտեսագետ Ռոբերտ Ֆոգելի հետ համատեղ 1993թ. դարձել էր Նոբելյան մրցանակի դափնեկիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ