Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը: