News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

Նորվեգիան ավելի կխստացնի սահմանային հսկողությունն այն բանից հետո, երբ հարեւան Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ խստացնում են երկիր մուտք գործելու կանոնները, փոխանցում է Reuters-ը։

«Շվեդներն ամրացնում են իրենց սահմանները, այդ պատճառով մեզ համար նույնպես կարեւոր է վերահսկել մեր սահմանները։ Սա միաժամանակ անվտանգության միջոցառում է եւ լաստանավերով ժամանող փախստականներին հաշվելու միջոց»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը,, փոխանցում է ТV2 հեռուստաալիքը։

Նորվեգիայի եւ Շվեդիայի միջեւ  լաստանավերի վերահսկողությունն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 26-ին։

Նշենք, որ Նորվեգիան ԵՄ անդամ է, սակայն չի մտնում Շենգեն գոտի։

Հիշեցնենք, որ Շվեդիան անցյալ երեքշաբթի հայտարարել էր, որ ավելի էր խստացնում սահմանային վերահսկողությունը եւ փախստականներին ապաստան տրամադրելու կարգը, փոխանցում է ՌԲԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ