Հնդկաստանի Քաշմիրի շրջանում երեք գրոհային հարձակվել են Պակիստանի հետ սահմանին գտնվող ռազմաբազայի վրա, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Անանուն ռազմական աղբյուրների տվյալներով՝ լսվել է 3 պայթյուն։ Ներկայումս զինյալների եւ զինվորականների միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։