News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղական բնակավայրերում տնտեսության զարգացման հարցերին նվիրված միամսյակի ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի օրն այցելել է Նոր Երզնկայի արեւային չորանոց, մի ծրագիր, որին իր օժանդակությունն էր բերել ԱՄՆ դեսպանությունը:

Դեսպանը շրջեց չորանոցի տարածքում եւ զրուցեց այգեգործների հետ, ովքեր այս չորանոցի շնորհիվ այժմ իրենց բերքը շուկա հասցնելու ավելի լայն հնարավորություններ ունեն:

«Ուրախալի է տեսնել, որ բանիմաց ու ձեռներեց անձինք օգնում են գյուղական համայնքներին տնտեսությունը զարգացնելու հարցում՝ միաժամանակ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը, - ասաց դեսպան Միլսը, - Ուրախալի է տեսնել այն օգուտները, որ այսօր քաղում են Նոր Երզնկայի բնակիչները՝ Ռուզաննային եւ նրա Էկոսերունդ ՀԿ-ին ցուցաբերած ֆինանսական աջակցության շնորհիվ: Սա մեկն է այն բազմաթիվ ուղիներից, որոնցով դեսպանությունը գործակցում է Հայաստանի ժողովրդի հետ տնտեսության բարելավման լուծումներ գտնելու հարցում»:

Նոր Երզնկա գյուղի արեւային չորանոցը հիմնադրվել է 2012թ. Էկոսերունդ ՀԿ-ի կողմից: Ֆինանսավորումն ապահովվել է ՀԿ-ի հիմնադիր, ԱՄՆ Համֆրիի անվան կրթական ծրագրի շրջանավարտ Ռուզաննա Մանուկյանի կողմից, ով ստացել է դրամաշնորհ ԱՄՆ շրջանավարտների նորարական հիմնադրամից, որը ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի մասնակիցներին՝ աջակցելով Հայաստանում դրական տեղաշարժեր ապահովելու նրանց նախաձեռնություններին: 

Էկոսերունդ ՀԿ-ը, նպատակ ունենալով ի ցույց դնել արեւային էներգիայի օգտագործման  առավելությունները որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոց, անցկացրել է ուսուցումներ այգեգործների համար՝ մրգերից ու պտուղներից վերականգնվող էներգիայի կիրառմամբ օրգանական չրեր պատրաստելու առանձնահատկությունների վերաբերյալ: Չորանոցը ունի տարեկան մինչեւ 40 տոննա տեղական միրգ, պտուղներ ու խոտաբույսեր  չորացնելու հնարավորություն:

Այցի ընթացքում դեսպան Միլսը նաեւ տեղեկացավ, որ ՀԿ-ը փորձում է այդ վայրն օգտագործել մարզում էկո-տուրիզմին զարկ տալու նպատակով: Կազմակերպությունը փորձում է իրականացնել էկոտուրեր ուսանողների ու բոլոր հետաքրքրված անձանց համար՝ նրանց ներկայացնելով արեւային չորանոցը եւ դրանից բխող  տնտեսական ու բնապահպանական օգուտները:

Տուրիզմի հետ կապված այս բաղադրիչը համահունչ է անցյալ շաբաթ դեսպանության մեկնարկած «Իմ Հայաստան» ծրագրի նպատակներին: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում ամերիկյան Սմիթսոնյան ինստիտուտը կաշխատի հայաստանյան գործընկերների հետ՝ ձեւավորելու տուրիստական այցելավայրերի ցանց Հայաստանով մեկ, որտեղ լավագույնս ներկայացված կլինի Հայաստանի ինքնատիպ մշակութային ժառանգությունը: Այցելավայրերի ձեւավորմանը զուգընթաց ծրագրի շրջանակում աշխատանքներ կիրականացնեն գյուղական բնակավայրերում տուրիզմի զարգացմանը նպաստող ծառայությունների ու ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ:

«Հայաստանի մշակութային ժառանգության կարեւոր տարրերից մեկը, որ մենք  կշեշտադրենք «Իմ Հայաստան» արշավի շրջանակում Հայաստանի ինքնատիպ ու համեղ խոհանոցն է, իսկ խոհանոցի կարեւոր մասը գյուղատնտեսական ապրանքներն են, օրինակ՝ այս համեղ մրգերը, որ հենց դուք եք արտադրում, - ներկաներին ասաց դեսպան Միլսը, - Հուսով եմ՝ կգա այն օրը, երբ բազմաթիվ տուրիստներ կայցելեն ձեր համայնք: Այսպիսի այցերն են, որ թույլ են տալիս տեսնել եւ ճանաչել հյուրասեր հայ մարդուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ