News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյան 3 շենքի 4-րդ կարգի վթարայնության  երկու շքամուտքերն ապամոնտաժվում են, որի ընթացքին հետեւել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Քաղաքապետարանի NEWS.am-ին հայտնում են, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով 2014 թվականին նախաձեռնվեց բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը: Կառուցվեցին 4 բազմաբնակարան շենքեր, որոնցից երկուսն արդեն հանձնվել են շահագործման, եւս երկուսը կհանձնվեն մինչեւ տարեվերջ: Ըստ այդմ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված բոլոր վթարային շենքերի բնակիչները հնարավորություն կունենան մինչեւ տարեվերջ տեղափոխվել նոր բնակարաններ:

Հալաբյան 3 շենքի 4-րդ կարգի վթարային երկու շքամուտքերում նախկինում բնակություն հաստատած թվով 30 ընտանիքներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում, իսկ վթարային շքամուտքերի ապամոնտաժումն անհրաժեշտություն էր նաեւ շրջակա տարածքի եւ այդ հատվածով անցուդարձ կատարող բնակիչների անվտանգության նկատառումներով: Առաջիկայում, փաստաթղթային խնդիրների կարգավորումից հետո, նորակառույց բնակարաններ կտեղափոխվեն նաեւ մյուս վթարային շենքերում դեռեւս բնակվող քաղաքացիները: Դրանից անմիջապես հետո կապամոնտաժվեն նաեւ այդ վթարայինները: Հիշեցնենք, որ  2012-2013 թվականներին վերաբնակեցվել էր շուրջ 200 ընտանիք: 2014 թվականի հունվարի 1-ի  դրությամբ հաշվառվել էր 4-րդ կարգի վթարայիններում բնակվող եւս 450 ընտանիք, որոնցից 200–ն արդեն նոր բնակարան ունի: Մնացած 250 ընտանիքներին էլ նոր  բնակարաններ կհատկացվեն մինչեւ 2015 թվականի ավարտը:

Տպել
Ամենաշատ