News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլոբալ տաքացման դեմ պայքարը նավթ, գազ եւ ածուխ արդյունաբերող ընկերությունների համար 2.2 տրլն դոլար կարժենա, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Carbon Tracker Initiative ՀԿ-ի զեկույցը։

Սակայն էներգետիկ սեկտորին նման կորուստներ են սպասում միայն այն դեպքում, եթե Փարիզում ՄԱԿ կլիմայական գագաթնաժողովի մասնակիցները ջերմաստիճանի բարձրացումը կանխելու միջոնցեր չգտնեն։ Կազմակերպության փորձագետները նշում են, որ մոտ ժամանակներս աշխարհին անհրաժեշտ չեն լինի նոր ածխահանքեր, նավթի պահանջարկը իր  գագաթնակետին կհասնի 2020թ., իսկ գազի պահանջարկը կհիասթափեցնի արդյունաբերողների ակնկալիքները։

«Շատ քիչ էներգետիկ ընկերություններ են գիտակցում, որ անհրաժեշտ է կրճատել հանքահանման ներդրումները, որպեսզի նվազեցնեն մթնոլորտ արտանետվող գազի ծավալները։ Էներգետիկայի այլընտրանքային աղբյուրները եւ կլիմայական քաղաքականությունն արդեն իջեցնում են էներգիայի այրվող աղբյուրների պահանջարկը։ Այդ միտումն անտեսելը վերջին հարվածը կհասցնի պահպանողական էներգետիկ ընկերություններին»,- նշում է կազմակերպության ղեկավար, զեկույցի համահեղինակ Ջեյմս Լիթոնը։

Կազմակերպության գնահատականներով՝ անհեռանկար ապագայի ներդրումներով բացարձակ առաջատար է ԱՄՆ-ը, որտեղ նման նախագծերի համար ներդրվել է 412 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում է Կանադան՝ 220 մլրդ դոլար, երրորդ տեղը բաժին է հասել Չինաստանին՝ 179 մլրդ դոլար։ Ռուսաստանն ու Ավստրալիան եզրափակում են առաջին հնգյակը՝ 147 մլրդ եւ 103 մլրդ դոլար ներդրումներով։

Հատկապես մեծ ռիսկեր կան նավթի արդյունաբերության ոլորտում։ Carbon Tracker Initiative-ը կարծում է, որ ընթացիկ նախագծերում 1.3 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումներն ուղղակի չեն արդարացնի իրենց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ