News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ Արդարադատության նախարարությունն աշխատելու է փոխել քաղաքացիների պատկերացումներն այն ոլորտների մասին, որոնցում նրանք անմիջականորեն գործ են ունենում պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին նոյեմբերի 25-ին՝ կաշառակերության դեմ պայքարի դոնոր կազմակերպությունների հետ քննարկման շրջանակներում, լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը քաղաքական կամք ունի կաշառակերության դեմ պայքարելու համար։ Այն կդրսեւորվի տարբեր ձեւերով։ «Առաջիկա ժամանակներս դուք կտեսնեք այն քայլերը, որոնք մենք պատրաստվում ենք կատարել։ Ես կարծում եմ, որ լավագույն գնահատականը կլինի այն ժամանակ, երբ մենք դրանք իրականացնենք։ Գնահատականը կտաք դուք, միջազգային հանրությունը եւ մենք ինքներս։ Միջոցառումների ծրագիրը  նախատեսված է 2015-2018թթ.»,- նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ շարքային քաղաքացին զգալու է այդ փոփոխությունները։

«Քանի որ մենք ընտրել ենք այն ոլորտները, որոնցում քաղաքացին անմիջականորեն գործ է ունենում պաշտոնատար անձի հետ,  մեր խնդիրն է, որ քաղաքացին տեսնի այդ առաջընթացը։ Մենք աշխատելու ենք այդ ոլորտների մասին քաղաքացիների պատկերացումները փոխելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ