News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբիան որպես ԵԱՀԿ գործող նախագահող երկիր, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը:

Նա ընդգծեց, որ Սերբիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով Թուրքիայի օդուժի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսական «Սու-24» օդանավը խոցելուն, նշեց. «Այն պահին, երբ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է միջազգային ահաբեկչության հետ պայքարի վրա, նման գործողությունները հարված են այդ ջանքերին»:

Հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը, եթե այս միջադեպի հետեւանքով լարվի իրադրությունը տարածաշրջանում, պնախարարը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ դա պայմանավորում է մեր հարաբերությունները: Միաժամանակ նա կոչ արեց սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը, հավելելով, որ համապատասխան իրադրությանը համապատասխան գործողություններ կլինեն:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի թույլ չտա իրադրության սրում:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի եւ ՀՀ տարածքում ռուսական ՀՕՊ ստորաբաժանումները բարձր պատրաստվածության բերվեն, նա նշել է, որ համապատասխան ստորաբաժանումները գործում են ըստ պլանի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ՌՕՈւ կողմից խոցվել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Ռուսական կողմը պնդում է, որ կործանիչը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում։ Թուրքիան իր հերթին հայտարարում է, որ կործանիչը խոցվել է թուրք-սիրական սահմանը հատելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ