News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասն այն տեսակետին է, որ մահմեդականների կրոնն ու շարիաթի օրենքները կանանց նկատմամբ խտրականություն են պարունակում, գրումէ Washington Examiner ամսագիրը՝ վկայակոչելով O Leary Report ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցներին ներկայացվել է հետեւյալ պնդումը. «Իսլամն ու շարիաթը տարածում են կանանց դեմ ուղղված խտրականություն»: Հարցման մասնակիցների 59 տոկոսը հայտնել է, որ լիովին համաձայն է այս տեսակետին,16 տոկոսը մասամբ է համաձայնել ու միայն 5 տոկոսն է պատասխանել, որ բոլորովին կողմ չէ այս թեզիսին, հայտնում է Gazeta-ն:

Հարցման ընթացքում ամերիկացիներին նաեւ առաջարկել են վերլուծել այն ենթադրական իրավիճակը, երբ մահմեդականների ընտանիքում կինը տնային բռնության է ենթարկվում՝ նշելով, որ ըստ շարիաթի օրենքների, ամուսինն իրավունք ունի դաստիարակչական նպատակներով ֆիզիկական ուժ կիրառել: Հարցման մասնակիցների երեք քառորդը հայտնել է, որ այդ դեպքում տղամարդուն, այնուամենայնիվ, պետք է կալանավորել, 9 տոկոսը համարում է, որ կալանավորել պետք է թե տղամարդուն, թե կնոջը, ու միայն 5 տոկոսն է պատասխանել, որ պետք է հարգել շարիաթի օրենքներով նախատեսված՝ ամուսնու իրավունքները:

Եվս մեկ հարց էլ հետեւյալ կերպ է հնչել՝ «Արժե՞ որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության միջոցով փորձի մահմեդական երկրների կանանց ազատել շարիաթի օրենքներից»: Հարցման մասնակիցների 45 տոկոսը տեսակետ է արտահայտել, որ արժե միջամտել, 23 տոկոսը կողմ է, որ ամերիկացիները չմիջամտեն ու հարգեն ուրիշի օրենքները, իսկ ամերիկացիների 33 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ