News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՌՕՈւ խոցած Սու-24 ռուսական ռմբակոծիչի կործանումը կարող է հանգեցնել Սիրիայի հակամարտության վտանգավոր էսկալացիային։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։

Նշվում է, որ Սիրիայի պատերազմն արդեն մի շարք ահաբեկչություններ է սադրել Փարիզում, որը հոդվածագիրն անվանում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի դեմ գործած ամենասարսափելի ահաբեկչական ակտը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինը Փարիզի ահաբեկչությունները որակեց որպես Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, սակայն Սիրիայի հակամարտությունն ինքն իրենով վերածվում է հարյուրամյակի գլխավոր պատերազմի։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Սիրիայի հակամարտությունը բռնության շրջապտույտ է առաջ բերել։ Պատերազմը դուրս է եկել մի երկրի սահմաններից. շիաները սկսել են պատերազմել սուննիների դեմ, արաբները՝ իրանցիների, «Ալ Կաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունները սկսել են մրցակցել իրար հետ, իսկ քրդերը որոշել են պատերազմ մղել Սիրիայի բանակի եւ ԻՊ-ի դեմ, իսկ Թուրքիան էլ որոշել է ոչնչացնել հենց քրդերին։

Կատարվածի ֆոնին սիրիացի փախստականները հաստատվել են ողջ աշխարհում, իսկ ահաբեկչություններից մարդիկ են զոհվում ոչ միայն հենց Սիրիայում, Իրաքում Լիբանանում եւ Թուրքիայում, այլ նաեւ Կանադայում, Ֆրանսիայում, Նիգերիայում, Դանիայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում։

«Հարմարավետ» միություններ, հակասական գործողություններ, տարօրինակ գործընկերություն, ահա այսպիսի տեսք ունի համաշխարհային պատերազմը, կարծում է հեղինակը։ Եվ այն փաստը, որ խճճված սիրիական հակամարտությունում արդեն այս կամ այն չափով ներգրավված է ավելի քան 60 երկիր, թույլ է տալիս եզրակացություն անել, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ