News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Էրդողանը եւ Դավութօղլուն սխալ հաշվարկների հիման վրա են խոցել ռուսական ռմբակոծիչը, քանի որ թե ԱՄՆ-ը, թե ՆԱՏՕ-ն հրաժարվեցին աջակցել Թուրքիայի կատարած քայլը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝  Թուրքիան ռուսական ռազմական օդանավ խոցելու ծրագիրը օրեր առաջ էր կայացրել, պարզապես սպասում էր հարմար առիթի։ «Օրեր շարունակ թուրքական հասարակության մեջ թմբկահարվում էր, թե ռուսական օդուժը ռմբակոծում է Սիրիայի այսպես ասած թուրքմեններին եւ անհրաժեշտ է օգնել նրանց։ Սակայն իրականում այդ թուրքմենները բնակչության 2 տոկոսն են կազմում, իսկ մյուսները «Ալ Կաիդային» կից ահաբեկչական խմբավորումներ են, այդ թվում օսմանյան սուլթանների անուններով ջոկատներ՝ «Սուլթան Աբդուլ Համիդ», «Սուլթան Սելիմ» եւ այլն։

Այդ խմբավորումները մարդկության դեմ հանցանքներ են կատարել՝ ոչնչացնելով ալեւիների գյուղեր՝ կոտորելով խաղաղ բնակչությանը։

Պետք է շեշտել, որ այդ խմբավորումներն են եղել Քեսաբի վրա հարձակում իրականացնողները։ Ռուսաստանը հարվածում էր դրանց, իսկ Թուրքիան անհանգստանում է, քանի որ այդ խմբավորումներին ինքն է ստեղծել ու ֆինանսավորում, իսկ Սիրիայի այդ տարածքներն էլ համարում է Թուրքիայի ոչ պաշտոնական նահանգներից մեկը»,-ասաց Իսպիրյանը՝ շեշտելով, որ Թուրքիայի նպատակն է եղել ռուսական օդանավը խոցելով՝ Ռուսաստանին կանգնեցնել այդ հատվածում։

«Սակայն Թուրքիայի հաշվարկները սխալ էին։ Թե ԱՄՆ-ի, թե ՆԱՏՕ-ի հայտարարություններում Թուրքիայի քայլին աջակցություն չկար։ Սա երեւաց նաեւ խոցված օդանավի հետ կապված Էրդողանի ելույթի ժամանակ։ Բուռն արձագանքներով ու կոշտ պատասխաններով հայտնի Էրդողանը խուսափեց Ռուսաստանի անունը տալ՝ շեշտելով, թե իրենք ստիպված են եղել միջամտել անհայտ ծագման երկրի ռմբակոծիչին։ Էրդողանը խուսափեց պատասխանել Պուտւինի մեղադրանքներին, թե Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին»,-նշեց թուրքագետը։

Իսպիրյանը շեշտեց, որ Էրդողանի ու Դավութօղլուի այս քայլը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ իրենց կատարած ամենամեծ սխալն է։ «Թուրքիան այս քայլով Սիրիայում վերջնական հաստատվելու բանալին հանձնեց Ռուսաստանին»,-ամփոփեց Իսպիրյանը։

Անդրադառնալով ռուս-թուրքական լարվածության ազդեցությանը Հայաստանի եւ Արցախի վրա, Անդրանիկ Իսպիրյանը հիշեցրեց, որ պատմությունը եւ ներկա զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիայի հետ խնդիր ունեցող ցանկացած երկիր օգտագործում է Հայկական հարցը։ «Սա արդեն երեկ կիրառվեց ռուսական մամուլում հետեւյալ տեքստով. «Ի՞նչ եք ուզում մի երկրից, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը»։ Իսկ Ադրբեջանի հետ կապված թուրքագետը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջադեպի հետ կապված Թուրքիայում նկատել են, որ Ադրբեջանը աջակցություն չի հայտնում Թուրքիային»,-ամփոփեց Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ