News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության  Բյուրեղավանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացի Սիմոն  Դ.-ն  վիճաբանում է  ընտանիքի անդամների հետ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներին տեսնելով, Սիմոն Դ.-ն չի կատարել նրանց  օրինական  պահանջները   եւ բռնություն է կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության  հիշյալ աշխատակիցների  նկատմամբ  բռնություն գործադրելու համար Սիմոն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական  օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Սիմոն Դ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը տան անդամների հետ վիճաբանելու կապակցությամբ քրոջ՝ Ա. Ս.-ի ահազանգի հիման վրա իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Բյուրեղավանի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ, ինչի հետեւանքով ուշագնաց է եղել:

Սիմոն Դ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ