Սերբիան, լինելով ԵԱՀԿ գործող նախագահ, համագործակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Այս մասին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը։
Նախարարի խոսքով՝ Սերբիան նաեւ պաշտպանում է Մադրիդյան սկզբունքները։