News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Հետեւությունը շատ պարզ է՝ Հայաստանը կարող է նույնը անել: Այս մասին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նոյեմբերի 25-ին դոնորական կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Վկայակոչելով Transparency International կազմակերպության վարկանիշային սանդղակը, որտեղ 176 երկրների շարքում Հայաստանը 96 –րդ տեղն է զբաղեցնում, Ռուսաստանը՝ 161-րդ, իսկ Վրաստանը՝ 56-րդ՝ Սվիտելսկին շեշտել է. «Ես չգիտեմ, թե ինչով է Հայաստանը տարբերվում Վրաստանից »: Կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ դիվանագետի, վճռորոշը քաղաքական կամքն է:

«Հայաստանը հրաշալի փաստաթղթեր ունի: Ես կարող եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ձեր ռազմավարությունը իմ տեսած լավագույն փաստաթղթերից մեկն է: Ձեր գործողությունների ծրագիրը հոյակապ փաստաթուղթ է: Խնդիրն այն է, որ անցած շաբաթ, երբ ես զրուցում էի երիտասարդների հետ ու հիշատակում այդ փաստաթղթերի մասին, նրանք ոչ թե քմծիծաղ էին տալիս, այլ ծիծաղում»,-նշել է Պյոտր Սվիտալսկին: Հետեւաբար, անհրաժեշտ է այդ փաստաթղթերը ամրապնդել գործողություններով, քաղաքական կամքով: «Երիտասարդ սերունդը պետք է պատասխանատու լինի, քանի որ դա ձեր ապագային է վերաբերում: Դուք կարող եք անել դա: Խնդրում եմ՝ արեք»,- ամփոփել է եվրոպացի դիվանագետը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ