Թուրքիայի կողմից ռուսական օդանավը խոցելը սրում է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին նոյեմբերի 25-ին Բունդեսթագում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Թուրքիայի կողմից ռուսական օդանավը գնդակոծելուց հետո իրավիճակը սրվել է։ Մենք պետք է անենք ամեն բան լարվածություն թույլ չտալու համար»,- ասել է Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես զրուցել եմ Թուրքիայի վարչապետի հետ եւ նրան կոչ եմ արել ջանքեր գործադրել իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Մերկելը։ Միաժամանակ կանցլերը ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր տարածքը։ Սակայն իրավիճակը տարածաշրջանում առանց այդ էլ բարդ է, նշել է նա։