News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդի մտավոր ռեսուրսն անսպառ է. պետք է զարգացնենք եւ հզորացնենք Հայաստանը, ամրապնդենք Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին եւ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով՝ ծանոթացել ուսումնական գործընթացին եւ աշակերտների համար ստեղծված կրթական պայմաններին: Տեղեկացվել է, որ դպրոցը համալրվել է կրթության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, գույքով, իսկ ինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ քիմիայի դասասենյակները՝ նոր եւ ժամանակակից համակարգիչներով, սարքավորումներով ու լաբորատորիաներով:

Այնուհետեւ վարչապետն ավանդական բաց դաս է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետը նշել է, որ աշակերտների համար այսօր դպրոցում ստեղծվել են որակյալ կրթություն ձեռք բերելու լավ պայմաններ: «Հաջողության հասնելու հիմնական գրավականներից մեկը գիտելիքն է: Կոչ եմ անում, խնդրում եւ հորդորում ձեզ ժամանակը ճիշտ օգտագործել, ձեռք բերել լավ գիտելիքներ: Մեր երկրի ապագան դուք եք, դուք եք մեր երկիրը հետագայում կառուցելու, զարգացնելու եւ տանելու առաջ: Հայ ժողովրդի մտավոր ռեսուրսն անսպառ է. պետք է զարգացնենք եւ հզորացնենք Հայաստանը, ամրապնդենք Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է եւ գործադիրն անում է ամեն ինչ ու շարունակելու է ջանքեր գործադրել՝ մատաղ սերնդի համար բարձրակարգ կրթություն ապահովելու համար:

Տպել
Ամենաշատ