News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Նորք-Մարաշի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում բացահայտված խումբը, որը կասկածվում է ապօրինի զինամթերք պահելու եւ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ, տունը վարձակալել էր 1 ամսով, սակայն երեկ տանտերերին խնդրել է երկու օրով երկարաձգել ժամկետը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առանձատան տիրոջ քույրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել (ֆոտոռեպորտաժ):

«Քույրս ֆինանասական խնդիրներ ուներ, դրա համար ստիպված էր տունը վարձով տալ, բրոքերի միջոցով գտել էինք վարձակալներ: Մենք տեսել ենք միայն մեկի անձնագիրը Նուբարաշենի բնակիչ էր՝ կին, բայց անուն-ազգանունը չգիտեմ»,-ասաց նա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առանձնատունն ամբողջությամբ տակնուվրա է արված, հյուրասենյակում ՀՀ դրոշով դիմակներ են, ձայնասկավառակներ, Գյումրիին օգնելու վերաբերյալ փաստաթղթեր:

Ենթադրյալ հանցախումբը քիչ առաջ տեխափոխվել է մեկուսարան:  Նրանցից 3-ը կին են:

Նշենք, որ ԱԱԾ-ի փոխանցմամբ, ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր` նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք: Ըստ մեր աղբյուրների` նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:

Ըստ մեր աղբյուրների` իրավապահները տուն են մտել` պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ