News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դերասանուհի, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

Այս մասին նշվել է Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում:

Նիստն սկսվել է մեծանուն դերասանուհու հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:

Իր ցավակցական խոսքում վարչապետ Աբրահամյանն ասել է. «ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսացել է մեր բեմի դասականության խորհրդանիշը, հայ բեմի թագուհին եւ անզուգական Ջոնին: Նա այն եզակի դերասաններից էր, ով ունեցել է 57 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կերտել է բազմաթիվ դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն եւ համակրանքին: Մենք Հանրապետության Նախագահի հետ քննարկել ենք եւ որոշում ենք կայացրել, որ մեծ դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ