News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015թ. սկզբից Հայաստանից միրգ-բանջարեղենի արտահանումն աճել է 68 տոկոսով եւ կազմել 70.2 հազար տոննա։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Հիմնական արտահանումը նախկինի պես բաժին է ընկնում Ռուսաստանին, ընդ որում ընդհանուր արտահանման մեջ նրա բաժինը կազմում է 84 տոկոս կամ 58900 տոննա։ 15 տոկոսը կամ 10.8 հազար տոննան արտահանվել է Վրաստան։ Ոչ մեծ քանակով միրգ-բանջարեղեն է արտահանվել Քուվեյթ, ԱՄԷ, Իրան, Ղազախստան, Չեխիա, Լեհաստան, Բելառուս։

Տարվա սկզբից Ռուսաստան է արտահանվել 11 հազար տոննա խաղող, անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 6.2 հազար։ Արտահանվել է 21.3 հազար տոննա ծիրան։ Սալորի արտահանումը կազմել է 3045 տոննա, կեռասինը՝ 2200 տոննա։

«Շատ էր խոսվում խնձորի վաճառքի դժվարությունների մասին։ Նշեմ, որ այս տարի արտահանվել է 1270 տոննա խնձոր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 29 տոննա էր։ Նման խոսակցություններ կային նաեւ կաղամբի մասին։ Տարվա սկզբից արտահանվել է 120.2 հազար տոննա կաղամբ, իսկ 2014թ.՝ 2 հազար տոննա։ Արտահանվել է 3.7 հազար տոննա վարունգ (2014թ. 220 տոննա) եւ 1.3 հազար տոննա լոլիկ (2014թ. 6 անգամ պակաս )։ Ընդ որում թվերը վերջնական չեն, քանի որ արտահանումը շարունակվում է»,- ասել է փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ