News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հելսինկիում նոր ճանապարհային նշան է հայտնվել՝ կարմիր-դեղին եռանկյունի, որի վրա հեռախոսները ձեռքերում քայլող մարդիկ են պատկերված, հայտնում է «Ֆոնատկա.ֆի»-ն։

Կայքի տեղեկություններով՝ նման նշաններ կարելի է գտնել Ստոկհոլմում։ Նշանը հորինել էր Յակոբ Սեմփլերը իր գործընկեր Էմիլ Թիսմանի հետ այն բանից հետո, երբ մեքենայի տակ էր ընկել բջջային հեռախոսով տարվելու պատճառով։ Սեմփլերը պարզաբանել է, որ ցանկացել է սմարթֆոնով հետիոներին կոչ անել ավելի ուշադիր լինել փողոցն անցնելիս։

Թե ով է տեղադրել նշանները, հայտնի չէ, սակայն դրանք գտնվում են մասնավոր տարածքում, այդ պատճառով քաղաքն այն չի կարող հանել կամ արգելել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ