News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մասնագետները կրկին հետազոտություն են իրականացրել, որը թույլ է տվել պարզել, թե կա՞ արդյոք կապ մարդու առատաձեռնության եւ նրա վաստակած գումարների միջեւ: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում:

Սոցիոլոգիական հարցումը կրկնակի անգամ է իրականացվել, եւ մասնագետները փորձել են պարզել, թե իսկապե՞ս կապ գոյություն ունի մարդու բարեկեցության եւ նրա ժլատության միջեւ, հաղորդում է Informing-ը:

Ավելի վաղ փորձագետները պնդում էին, որ որքան մարդը բարեկեցիկ է ապրում, այնքան ավելի ժլատ է:

Այս անգամ հետազոտությունը ցույց է տվել, որ վերը նշված օրինաչափությունը գործում է միայն այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ համեմատաբար բարձր է տնտեսական անհավասարության մակարդակը:

Իսկ այն երկրներում, որտեղ խորը անդունդ չկա հարուստների ու աղքատների միջեւ, ունեւոր մարդիկ ժլատություն չեն ցուցաբերում: Սա խիստ անհատական է եւ ավելի շատ կախված է կոնկրետ հանգամանքներից ու մարդու ինքնությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ