Նոյեմբերի 28 – 29-ին Երեւանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղի կունենա գինու փառատոն: Այդ մասին նոյեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով, ցուցահանդեսին կներկայացվեն հայ առաջատար գինեգործների արտադրանքի նմուշներ: Նման տոնական միջոցառումներով պետությունը ցանկանում է Հայաստանի բնակիչների շրջանում զարգացնել, իսկ ավելի ճշգրիտ` վերածնել գինու մշակույթը` միաժամանակ աջակցելով տեղի արտադրողներին: «Երեւանցիներին ու մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք այդ հիշարժան միջոցառմանը», - հավելել է փոխնախարարը: