News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երկրում տիրող աղքատության վերաբերյալ միանգամից երկու զեկույց հրապարակեց: Հետաքրքիր է բնակչության մեկ շնչին բաժին հասնող եկամուտների դինամիկան՝ Հայաստանի համար նախաճգնաժամային 2008 թվականից մինչեւ 2014 թվականը: Այդ ցուցանիշները ներկայացված են դեցիլային խմբերի կտրվածքով (10% բնակչության թվից):

Եվ այսպես, վերջին 6 տարիներին, ինչպես եւ պետք էր սպասել, արագ տեմպերով աճել են բնակչության «ամենից» հարուստների եկամուտները՝ գրեթե 2.1 անգամ: «Ամենաաղքատների» եւ «ամենահարուստների» եկամուտների միջեւ տարբերությունը ներկայացված է ներքոբերյալ գրաֆիկում: Ընդ որում, հարուստների այս ձեռքբերումն ապահովվել է «այլ եկամուտների» կտրուկ աճով (գրեթե անգամ), ինչպես նաեւ գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտներով (շուրջ 2.8 անգամ) եւ արտաքին դրամական փոխանցումներով (2.8 անգամից քիչ պակաս):

Բնականաբար, «ամենահարուստների» եկամտի կառուցվածքն ու բացարձակ մեծությունն (ընտանիքի մեկ անդամի հաշվարկով՝ ավելի քան 80 հազար դրամ) առնվազն տարակուսանք է առաջացնում: Էլ ի՞նչ «հարուստ», եթե նրա եկամուտներում կենսաթոշակն ու նպաստը կազմում են ավելի քան 5%:

Ստացվում է, որ մեր «նուվորիշ»-ն ապրում է նաեւ իր պապիկի համեստ թոշակով (կամ աղքատության նպաստով), որը միջինը շուրջ 33 հազար դրամ է՝ ընտանիքի համար: Դե՝ դժվար է նաեւ պատկերացնել «էլիտար» դասի ներկայացուցչի, որը շուկայում լոլիկ եւ վարունգ է վաճառում: Վերափոխելով «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» խորհրդային կինոկատակերգության թեւավոր խոսքը, կարելի է ասել. «Իսկ հարուստն իսկական չէ»:

Մեկ այլ խնդիր կապված է արտաքին դրամական փոխանցումների հետ: Ընտանիքների բյուջետային հետազոտության տվյալների համաձայն, այդ դրամական օգնությունն անցյալ տարի բնակչության մեկ շնչի հաշվարկով կազմել է 5.500 դրամից պակաս: Ընդհանուր եկամուտներում արտաքին փոխանցումների մասնաբաժինը (ներառյալ՝ ոչ դրամական փոխանցումներ) գերազանցել է 10%-ը:

Դատելով Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներից՝ մշտական բնակչության մեկ շնչին անցյալ տարի բաժին է հասել շուրջ 19.900 դրամ արտաքին դրամական փոխանցում, ինչը 3.6 անդամով գերազանցում է բյուջետային հետազոտությունների ցուցանիշը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ դրամական փոխանցումների դերը շատ ավելի է, քան դա ցույց են տալիս պաշտոնական տվյալները: Այսպես, մեր հաշվարկներով, բնակչության եկամուտներում դրանց մասնաբաժինն (ներառյալ՝ ոչ դրամական փոխանցումները) անցյալ տարի հասել է գրեթե 30%-ի (!):

Միաժամանակ, այլ երկրներից դրամական փոխանցումների առումով իրավիճակը զգալիորեն վատացել է: Հունվար-սեպտեմբերի տվյալներով, փոխանցումների գումարը (դրամի հաշվարկով) տարեկան կտրվածքով կրճատվել են գրեթե 1.3 անգամ: Հասկանալի է, որ արտերկրից դրամական օգնության այսքան կտրուկ նվազումն ընդլայնել է երկրում աղքատության ծավալները, միաժամանակ, մեծացել է նաեւ աղքատության խորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ