News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015թ. 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք։ Այս մասին նոյեմբերի 25-ին ասել է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելի Դուրյանը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնության պատճառով ոստիկանություն դիմող մարդկանց թիվն աճել է։

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշել է, որ ընտանեկան  եւ կանանց դեմ բռնության մասին պայքարի Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան պետություններին  կոչ է անում ոչ միայն վարույթ սկսել օրինախախտների դեմ, այլ նաեւ աջակցել եւ պաշտպանել տուժածներին եւ միջոցներ ձեռնարկել բռնության կանխման համար։ «Հայաստանը Եվրոպայի Խորհրդի 48 անդամ երկրներից մեկն է, բայց դեռեւս չի ստորագրել Ստամբուլի կոնվենցիան։ Այդ պատճառով Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում եւ Հայաստանի իշխանություններին խրախուսում է ստորագրել եւ համապատասխանաբար վավերացնել կոնվենցիան»,- ընդգծել է Վուտովան։  

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրք Լորենցի խոսքով՝ ԵՄ-ն օրենսդրությամբ պաշտպանում է կանանց եւ աղջիկներին գենդերային բռնությունից։ «Գործընկեր երկրներում մենք կառավարություններին խրախուսում ենք կատարել գենդերային հավասարության պահպանման միջազգային պարտականությունները։ Տուժածներին պաշտպանելու նպատակով ԵՄ-ն Հայաստանում տարբեր նախաձեռնություններ է ֆինանսավորել»,- ասել է Դիրք Լորենցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ