News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

GQ ամսագիրն ամեն ամիս կազմում է աշխարհի ամենահամեղ համբուրգերների ցուցակը։ Այս տարի առաջին տեղը բաժին է ընկել Նյու Յորքի East Village Superiority Burger խորտկարանում պատրաստած համբուրգերին։ Բաղադրատոմսը դասական է՝ հաց, հազարի տերեւ, լոլիկ, վարունգ, սոուս եւ մեծ կոտլետ։ Խորտկարանի տերը՝ Բրուք Հեդլին, գաղտնի է պահում կոտլետի բաղադրատոմսը, բայց վստահեցնում է, որ դրա պատրաստումից ոչ մի կով չի տուժել, թեպետ համով այն տավարի մսից պատրաստած կոտլետ է հիշեցնում։ Հավանաբար այն պատրաստված է հատիկավոր բույսերից՝ ոսպ, լոբի։ Աշխարհի ամենահամեղ համբուրգերն արժի 6 դոլար, փոխանցում է Kedem-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ