News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է փոխհատուցել իր մասնակցությամբ վթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ պաշտպանի՝ Վարդան Պետրոսյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ելույթ է ունեցել՝ նշելով, որ դատարան դիմելու կարիք չկար:

«Աղջկա բուժման հետ կապված որեւէ խնդիր չկա, ես պատրաստ եմ հատուցել Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի մի մասը, իսկ նախկինում կատարված ծախսերը ապահովագրական ընկերությունը ըստ օրենքի պետք է վճարել: Երկու ճանապարհ կա այս իրավիճակից դուրս գալու համար, մեկը դատական ճանապարհն է, մյուսը՝ արտադատարանական ճանապարհը: Պետք է այս հարցը առանց որեւէ գրագրության անել: Հացը թողել եք սեղանին, փշուրների հետեւից եք ընկել»,-Վարդան Պետրոսյանի խոսքերը մեջբերեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Պաշտպանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը իր դեմ ներկայացված քաղհայցի քննությանն առաջին անգամ էր ներկայացել: 

«Առաջին ու վերջին անգամն էր, որ Վարդանը դատարան եկավ: Ուղղակի փաստաթղթերի փոխանակման փուլն էր, ուզում էինք հասկանալ ինչ է նրանց ուզածը, հետո էլ Տաթեւիկ Հակոբյանի բուժման հարցն էր դրված»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանը, ըստ պաշտպանի, 3 մլն. դրամի փաստաբանական ծախսերի փոխհատուցման հարցը թողել է իր վրա: 

«Ես չեմ հավատում, որ Հայաստանում գոյություն ունի մի դատարան, որ բավարարած լինի փաստաբանի 2.5 մլն վճարի պահանջը: Նախ գումարն ուռճացված է, երկրորդն էլ՝ դա վնասի գումար չի կարող համարվել: Փաստաբանի գումարը արտադատական ծախս է, որը իրենք պետք է գանձեին քրեական գործի շրջանակում, ոչ թե առանձին քաղհայցի շրջանակում»,- նշեց Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը հույս ունեն, որ դեկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստը տեղի չի ունենա, հարցը մինչ այդ լուծված կլինի:

«Հույս ունենք, որ նիստ չի լինելու: Նրանք մինչեւ դեկտեմբերի 16-ը գումարները կստանան, իսկ փաստաբանի ծախսը զուտ իրավական հարց է, որի շուրջ կեսժամանոց քննարկում կլինի եւ կավարտվի այս ամբողջ պատմությունը»,-հավելեց պաշտպանը: 

Նշենք, որ Հակոբյանները քաղհայց են ներկայացրել, որով 3 մլն 400 հազար դրամի չափով գումար են պահանջում որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանն այժմ պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ