News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան-Ալբանիա աղմկահարույց ֆուտբոլային խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցների տարածած հրապարակումները, որի համաձայն Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ոստիկանության 6-րդ վարչությունը դեռ  ուսումնասիրում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ NEWS.am-ը գրել էր, որ նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչություն, այսպես ասած ստուգողական աշխատանքներ կատարելու։

Մինչ ոստիկանությունը էական բացահայտումների մասին կհայտարարի, այսօր՝ նոյեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստան - Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն։ «Ցավոք սրտի, դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք, և այդ մարդկանց անունները հրապարակենք։ Դա իմ անձնական գործն է։ Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ կլինեն։ Խաղը սկսվելուց կես ժա անց ես դա արդեն հասկացել էի»,-ասել է Հայրապետյանը՝  կարծիք հայտնելով, որ  կբացահայտվի խաղի վաճառքը։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին, խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց: Հաղթանակը հնարավորություն տվեց ալբանացիներին անցնել «Եվրո-2016-ի» եզրափակիչ փուլ։ Խաղից հետո սերբական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստներ կաշառվել են՝ ստանալով 500 հազարական եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ