ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Սու-24 ռուսական օդանավը խոցելու միջադեպը ամենայն հավանականությամբ պլանավորված է եղել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Դատելով ամեն ինչից՝ ակցիան եղել է նախապես պլանավորված, ընդ որում՝ կոնկրետ նպատակ է ունեցել»,- ասել է Լավրովը։
Հաղորդվում է, որ նախարարն այդ կապակցությամբ հիշեցրել է ԻՊ-ի նավթի ապօրինի առքուվաճառքի գործում Թուրքիայի մասնակցությունը։ Նավթն անցնում է այն տարածքով, որտեղ խոցվել էր օդանավը, փոխանցում է Gazeta-ն։