News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետդումայում օրենքի նախագիծ է մտցվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը:

«Քիչ առաջ մենք օրենքի նախագիծ ենք մտցրել Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուսաստանցի գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին քննադատության է ենթարկել   1915-ի հայերի ցեղասպանության մասին արտահայտվելու համար:   Ինչպես նշվում է, Երեւան իր այցելության ընթացքում Պուտինը հարգել է   ХХ դարասկզբին զոհվածների հիշատակը: Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դատապարտել է Պուտինին նրա համար, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ