News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ սահմանին խոցված Սու-24 ռուսական ռմբակոծիչի 2-րդ օդաչուն «Ռոսիա 1»-ի եթերում հայտնել է, որ ռուսական օդանավը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, դա բացառված է, անգամ մի վայրկյանով չենք հատել, հատկապես, որ մենք թռիչք էինք իրականացնում մոտ 6 հազար մետր բարձրության վրա, եղանակը պարզ էր... Մեր թռիչքի ողջ ընթացքը, մինչեւ հրթիռի պայթյունը, ես անձամբ վերահսկել եմ»,- ասել է օդաչուն։

Բացի այդ Սու-24-ի շտուրմանը հայտնել է, որ Թուրքիայի կողմից նախազգուշացում չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ