«Իսլամական պետության» ահաբեկիչները պատասխանատվություն են ստանձնել Թունիսի մայրաքաղաքում նախագահական պահակախմբով ավտոբուսի պայթեցման համար, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտը Թունիսի մայրաքաղաքում պայթեցրել է նախագահական պահակախմբով ավտոբուսը:
Երկրում 30 օրով արտակարգ դրություն է մտցվել: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ: